• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

Հայ խոհարարները մի շարք մրցանակներ նվաճեցին Expogast խոհարարության աշխարհի առաջնությանը

30 նոյեմբերի, 2022
Դեսպանության 2-րդ քարտուղար Դավիթ Միրզախանյանը ներկա գտնվեց նոյեմբերի 26-ից 30-ը Լյուքսեմբուրգում անցկացված Expogast l V&B Culinary World Cup խոհարարության աշխարհի գավաթի մրցանակաբաշխության արարողությանը, որին մասնակցում էր նաև Հայաստանի խոհարար-հրուշակագործների թիմը՝ բաղկացած 12 հոգուց՝ Taste of Peace Armenia-ի նախագահ Իսկուհի Համբարձումյանի գլխավորությամբ ։
Expogast-ը, որն այս տարի նշում էր հոբելյանական 50-րդ տարեդարձը, մեկ հարկի տակ էր համախմբել միջազգային հեղինակավոր խոհարարների աշխարհի շուրջ 70 երկրից։
Հայ խոհարարները, որոնք հանդես էին գալիս «Հրուշակեղենի արվեստ անվանակարգում», մրցաշարի ընթացքում նվաճեցին 1 ոսկե, 5 արծաթե, 3 բրոնզե մեդալ, արժանացան 3 պատվոգրի։
Expogast-ին 1-ին անգամ հայ խոհարարների թիմի մասնակցությանը մեծապես նպաստել էր միջազգային անվանի խոհարար TASTE OF PEACE JERUSALEM խոհարարների ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Սարկիս Յակուբեանը։
Առաջնության շրջանակում Իսկուհի Համբարձումյանի, Սարկիս Յակուբեանի և խոհարարների հասարակության համաշխարհային ասոցիացիայի Worldchefs - World Association of Chefs Societies նախագահ Թոմաս Գուգլերի մասնակցությամբ տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն, որով Հայաստան անունն այսուհետ պաշտոնապես իր տեղը կգտնի խոհարարության աշխարհի քարտեզի վրա։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: